Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքիայում ոստիկանության 100 նախկին աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքիայում ոստիկանության 100 նախկին աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացվել
14.10.2017 | 21:55

Թուրքիայի իշխանությունները ոստիկանության ևս 100 նախկին աշխատակցի ձերբակալելու որոշում են կայացրել՝ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով: Անցած տարվա հեղաշրջման փորձից հետո ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, ևս 150 հազար ոստիկաններ ու քաղծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Իրավապաշտպանները քննադատում են ընդդիմախոսների դեմ արշավը՝ պնդելով, որ Էրդողանը օգտագործում է հեղաշրջման տապալված փորձը՝ իր բռնապետական դիրքերն ամրապնդելու համար:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ